Ռուսաստանը և ԱՄՆ-ը նախնական որոշում են կայացրել խորհրդակցությունները Ստամբուլից տեղափոխել իրենց մայրաքաղաքներ, բանակցությունների նոր փուլը տեղի կունենա «շատ մոտ ապագայում՝ Մոսկվայում՝ տեղեկացրել է ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը։ «Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման գործընթացը դանդաղում է ոչ միայն Սպիտակ տան հակառակորդների կողմից՝ ի դեմս «խորքային պետության», այլև Կոնգրեսի «բազեների», որտեղ ձևավորվել է կայուն հակառուսական լոբբի»,- ընդգծել է դեսպանը:               
 

Միքայել Մինասյան. «Ամեն տարի այս օրերին առաջին զգացողությունս ցավն է»

Միքայել Մինասյան. «Ամեն տարի այս օրերին առաջին զգացողությունս ցավն է»
24.04.2020 | 22:56

Ամեն տարի այս օրերին առաջին զգացողությունս ցավն է։ Ծիծեռնակաբերդում 1,5 մլն-ը նորից դառնում է կոնկրետ՝ հայ առ հայ, տուն առ տուն, եկեղեցի առ եկեղեցի՝ կորուսյալ հայրենիք։ Այդ կորուստը մտնում է ոսկորներիդ մեջ ու հոգիդ մաշելով ցավեցնում։ Խուլ, համր ու չհեռացող ցավ է, որ սերունդների արյան հիշողության մեջ է։

Երկրորդը անարդարության զգացողությունն է։ Խեղդվում ես, երբ հասկանում ես, որ 105 տարի անց դեռ պետք է ապացուցես, պետք է ստիպես, հորդորես, համոզես, որ ճանաչեն մի բան, ինչն անժխտելի է, ակնհայտ ու այդքան բացահայտ։ Ու այդ ընթացքում ավելացող նոր` ոչ պակաս դաժան ու արյունալի էջեր՝ Բաքվի ու Սումգայիթի ջարդերից, Մարաղայի կոտորածից մինչև Ապրիլյան պատերազմի օրերին Թալիշի բնակիչների նկատմամբ կատարված վայրագություններ։

Երրորդ զգացողությունս ափսոսանքն է. որ այդպես էլ չկարողացանք ինքնապահպանման մեր հավաքական բնազդն իր բարձրության վրա պահել։ Մեր ողբերգությունը ցավից բացի չի վերածվել այն չկրկնելու, թույլ չտալու ազգային գերնպատակի, չի ձևավորել ազգային մեծ զգոնություն, ինչից կբխեին մեր բոլոր որոշումներն ու գործողությունները։ Անգամ Արցախյան հաղթական հերոսամարտը, որով, թվում է, թե պիտի թև առնեինք ու մեկընդմիշտ վերագտնեինք մեր ազգային զգոնությունը, մինչև վերջ չլուծեց խնդիրը։

Պատմության ու անցյալի, հայոց ցեղասպանության և վերջին երկու դարերի մեր որոշ միֆերի մասին մտորումներս շարադրել եմ հոդվածում, որը լույս կտեսնի վաղը` «Առավոտ»-ում:

Պատկերում` Վարդգես Սուրենյանց, «Ոտնահարված սրբություն», 1895 թ: Կտավը ստեղծվել է համիդյան ջարդերից հետո։

Հ.Գ. Խորհրդանշական է, որ երբ ցանկանում են մեզ՝ հայերիս, ոչնչացնել, սկսում են եկեղեցուց։

Image may contain: indoor
Դիտվել է՝ 2467

Մեկնաբանություններ